Իրանը Հորմուզում նավագնացությանը ԱՄՆ-ի միջամտությունը կհամարի հրադադարի խախտում

Թեհրանը Հորմուզի նեղուցում նավագնացությանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կդիտարկի որպես հրադադարի խախտում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի (Մեջլիս) ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցի նոր ռեժիմին կհամարվի հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով», – գրել է Ազիզին X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Ազատություն» գործողության մեկնարկի մասին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում մնացած նավերը ուղեկցելու համար: Թրամփը շեշտել է, որ մտադիր է ուժով արձագանքել ցանկացած միջամտության:

Leave a Comment