Երևան ժամանեց Թուրքիայի փոխնախագահը

Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Զվարթնոց» օդանավակայանում Թուրքիայի փոխնախագահին դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ջևդեթ Յըլմազի այցի նպատակը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելն է։

Leave a Comment