ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին հոսպիտալացվել է ծանր վիճակում, հայտարարել է նրա մամուլի խոսնակ Թեդ Գուդմանը։
«Ռուդի Ջուլիանին այժմ հոսպիտալացված է, որտեղ նա մնում է ծանր, բայց կայուն վիճակում», – գրել է Գուդմանը սոցիալական ցանցերում։
Ջուլիանիի մամուլի խոսնակը չի մանրամասնել նախկին քաղաքապետի ախտորոշումը։