Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չնայած Իրանի հակամարտության շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնություններին, ամերիկացիները մնում են Գերմանիայի ամենակարևոր գործընկերները ՆԱՏՕ-ի շրջանակներում։
«Պետք է խոստովանեմ, որ Ամերիկայի նախագահը այս հարցերի վերաբերյալ այլ կարծիք ունի, քան մենք, բայց դա չի փոխում իմ համոզմունքը, որ ամերիկացիները մեզ համար կարևոր գործընկերներ են, ամենակարևորները Հյուսիսատլանտյան դաշինքում, և որ մենք ընդհանուր շահագրգռվածություն ունենք, որ Եվրոպան և Ամերիկան ձեռք ձեռքի տված առաջ շարժվեն», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Միաժամանակ, կանցլերը կրկին քննադատել էց ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ վարվող ռազմավարությունը։