Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանի հակամարտության կարգավորման առաջարկին իր պատասխանն է փոխանցել, և Թեհրանն այժմ ուսումնասիրում է այն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ամերիկացիները պակիստանյան կողմին են փոխանցել Իրանի 14 կետանոց ծրագրին իրենց պատասխանը, և մենք այժմ ուսումնասիրում ենք այն», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։