Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում պարարտանյութերի հերթական խմբաքանակը. ԶԼՄ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում պարարտանյութերի հերթական խմբաքանակը՝ ընդհանուր 536 տոննա։ Այս մասին հայտնել է TASS-ը՝ հղում անելով ադրբեջանկան լրատվամիջոցներին:

Գործակալության տվյալներով՝ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 25,000 տոննա ռուսական հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Leave a Comment