Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան ժամանել են Հայաստան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից:

Leave a Comment