Հաշվի առնելով սույն թվականի մայիսի 5-ին Երևանում նախատեսված միջոցառումներով պայմանավորված երթևեկության սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ այդ օրը ՀՀ նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնել են ՀՀ նոտարական պալատից:
«Միայն այդ օրը դիմումները կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Գործելու է նաև ՀՀ նոտարական պալատի թեժ գիծը։ Բոլոր հարցերի համար կարող եք զանգահարել 043 555772 հեռախոսահամարով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 5-ին հեռավար աշխատանքի ձևաչափը վերաբերում է բացառապես ՀՀ նոտարական պալատին (հասցե՝ Զաքյան 3), իսկ նոտարական գրասենյակներն աշխատելու են սովորական աշխատանքային ձևաչափով»։