03.05.2026 | 16:11
Այս հարցի պատասխանը տալիս են հրաշալի անգլիացի դերասանները՝ 80-ականների բրիտանական հեռուստատեսության «Այո, պարոն նախարար» հանրահայտ հաղորդաշարում։ Ահա մի հատված.
– Իսկ եթե վարչապետը պնդի՞, որ մենք օգնենք նրանց։
– Այդ ժամանակ մենք կհետևենք չորս փուլերի ռազմավարությանը։
– Իսկ ի՞նչ է դա։
– «Ֆորին Օֆիսի» ստանդարտ արձագանքը ճգնաժամի պահին։
Առաջին փուլում մենք կասենք, որ ոչինչ չի պատահի։
Երկրորդ փուլում մենք կասենք, որ գուցե ինչ-որ բան և պատահի, բայց մենք ոչինչ չպետք է անենք։
Երրորդ փուլում մենք կասենք, որ գուցե մենք պե՞տք է ինչ-որ բան անենք, բայց ոչինչ անել չենք կարող։
Չորրորդ փուլում մենք կասենք, որ գուցե մենք կարո՞ղ էինք ինչ-որ բան անել, բայց հիմա արդեն չափազանց ուշ է։
Արթուր Խաչիկյան