Զելենսկին ժամանել է Հայաստան – armeniatoday.am

Ուկրանիայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Երևան, հայտնում է «Արմենպրես»-ը։

Նրան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Զելենսկին Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին ԶԼՄ-ները գրել էին ապրիլի 27-ին։

Մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, մայիսի 5-ին տեղի կունենա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։ Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Leave a Comment