Զելենսկին Հայաստանում է

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Զվարթնոց» օդանավակայանում Վլադիմիր Զելենսկիին դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Զելենսկու այցի մասին հաղորդվեց երեկ, երբ Պրահան հայտնեց, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է:

Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել էր առաջարկը:

Leave a Comment