Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելու են մինչ մայիսի 6-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են մինչ մայիսի 6-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի ութից հունիսի 5-ը ժամը 24։00-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր համացանցային կայքում հրապարակել կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը, եթե ներկայացվել են։ Հարկ ենք համարում նշել, որ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից։ Նշված ցանկում նախընտրական ծրագիրը նշված չէ, և այն չներկայացնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են մայիսի 7-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչ մայիսի 13-ը։