ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները

ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» կուսակցության 1-ին համարի` Տիգրան Ուրիխանյանի թեկնածության գրանցումը

ԿԸՀ-ի անդամ Ժիրայր Կարապետյանը նշեց, որ «Այլանս» կուսակցությանը 48 ժամ էր տրվել ներկայացնել Տիգրան Ուրիխանյանի փաստաթղթերում բացակայող՝ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին և Հայաստանում մշտապես բնակվելը հավաստող ձաստաթուղթը։

Նա նշեց, որ ԿԸՀ-ն տվել է ժամանակ՝ այդ բացը լրացնելու համար, և մայիսի 2-ին, ժամը 18։00-ին ժամկետը լրացել է, և այդ փաստաթուղթը չի ներկայացվել։

ԿԸՀ անդամները միաձայն մերժեցին Ուրիխանյանի գրանցումը։ Մերժվել նար Տիգրան Մելիքյանի գրանցումը՝ հայերենին տիրապետելու մասին փաստաթղթերի բացակայության հիմոքվ։ Նույն հիմքով մերժվեց Ջեմմա Ներսիսյանի, Արինա Մարկոսյանի և Արսեն Քուչուրյանի գրանցումը։

ԿԸՀն- մերժեց նաև ԴՕԿ կուսակցության առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը: 

Leave a Comment