Թրամփը նշել է, որ քիչ հավանական է, որ ընդունի Իրանի պատասխանը ԱՄՆ առաջարկներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ ընդունի Իրանի պատասխանը Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման առաջարկներին՝ պնդելով, որ Թեհրանը «բավականաչափ բարձր գին» չի վճարել։

«Ես շուտով կդիտարկեմ այն ծրագիրը, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել։ Սակայն չեմ պատկերացնում, որ այն կարող է ընդունելի լինել, քանի որ նրանք դեռևս բավականաչափ բարձր գին չեն վճարել այն ամենի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի նկատմամբ վերջին 47 տարիների ընթացքում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Leave a Comment