Իրանի առաջարկը՝ ռազմական գործողությունների մշտական դադարեցման վերաբերյալ, որը ԱՄՆ-ին է փոխանցվել Պակիստանի միջոցով, բաղկացած է 14 կետից և, Թեհրանի պահանջներից բացի, պարունակում է համաձայնության հասնելու «հստակ ճանապարհային քարտեզ»։ Այս մասին հաղորդել է «Fars» լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Իսլամական Հանրապետությունը փաստաթուղթը պատրաստել է ի պատասխան ԱՄՆ-ի ավելի վաղ ներկայացված ինը կետից բաղկացած նախաձեռնության։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։