ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կցանկանար Իրանի հետ այնպիսի գործարք կնքել, որը թույլ կտար կանխի ևս մեկ պատերազմ մի քանի տարի անց։ Նա այս հայտարարությունն արել է շաբաթ օրը՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում։
Լրատվամիջոցները խնդրել են նրան մեկնաբանել իր նախկին հայտարարությունն այն մասին, որ նա կարող է ընդհանրապես հրաժարվել Իրանի հետ համաձայնության գալու փորձերից։ «Ես դա չեմ ասել։ Ես ասել եմ, որ եթե մենք հենց հիմա հեռանանք, նրանց 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Բայց մենք հենց հիմա չենք հեռանում։ Մենք դա անելու ենք այնպես, որ ոչ ոք չպարտավորվի վերադառնալ երկու կամ հինգ տարի անց», – պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։