ԿԸՀ-ն մերժել է Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 3-ին արտահերթ նիստ է գումարել.  օրակարգում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քաղաքական ուժերի գրանցումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու մերժել է:

Ըստ հիմնավորման՝ նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և բնակվել է ՀՀ-ում:

Ինչպես նաև, ԿԸՀ-ն մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ նույն պատճառաբանությամբ:

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Ղուկասյանը ԱՄՆ-ում գտնվում է կալանքի տակ և լիազոր մարմինների կողմից չէր կարող փաստաթուղթը վերցնել։

Leave a Comment