Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է:
«Բոլորին դեմ եմ» Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից նիստին փորձում էին մտնել Մարվելի կերպարներով՝ Spider man-ը, Iron man-ը, Hulk-ն ու Captain American-ը:
Կուսակցությունից նշում էին, որ այսկերպ «իրենց ուժն են ցուցադրում»։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստը սկսելուց առաջ ասաց, որ լիազոր ներկայացուցիչները «դիմակով չեն կարող ներս մտնել»: