Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: