ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից մոտ 5 հազար զինծառայողի դուրսբերման որոշման մանրամասները

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ալիսոն Հարթը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից մոտ 5 հազար զինծառայողի դուրսբերման որոշման մանրամասները։

Հարթը հայտարարությամբ է հանդես եկել X սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Գերմանիայում տեղակայված մոտ 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման որոշմանը։

«Մենք աշխատում ենք հասկանալու ԱՄՆ-ի որոշման մանրամասները՝ կապված Գերմանիայում նրանց ռազմական ներկայության հետ», — նշել է Հարթը՝ ընդգծելով, որ այս որոշումը ցույց է տալիս, որ Եվրոպան պետք է շարունակի ավելացնել պաշտպանության ոլորտում ներդրումները և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի ընդհանուր անվտանգության համար։

The post ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից մոտ 5 հազար զինծառայողի դուրսբերման որոշման մանրամասները appeared first on Yerevan Today.

Leave a Comment