Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Երևան

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 4-5-ին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի  շրջանակում վաղը Երևան կժամանի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Երևան կժամանեննմի շարք երկրների առաջնորդներ, որոնք զուգահեռ հանդիպումներ կունենան միմյանց հետ։ Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է:

Պաշտոնավարման մեկնարկից ի վեր սա  Ուկրաինայի ղեկավարի առաջին այցն է Հայաստան: Նախորդ շաբաթ Զելենսկին աշխատանքային այցով Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել է այս առաջարկը:

Leave a Comment