Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին, այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովում Թուրքիան կներկայացնի Յըլմազը:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները»,- փոխանցում է թուրքական գործակալությունը:

Տևական ժամանակ է՝ հայտնի չէր, թե գագաթնաժողովին ով կմասնակցի Թուրքիայից: Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։

Ադրբեջանի մասնակցության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել:

Leave a Comment