ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին անվանել է հանցագործ, որը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։
Ջեֆրիսը նախկինում ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների մեծամասնությանը անվանել էր «անօրինական»՝ ընտրատարածքների կազմման կանոնների վերաբերյալ դատարանի որոշման պատճառով։ Թրամփն այս հայտարարությունը վտանգավոր էր անվանել։
«Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը ոչ այլ ինչ է, քան հանցագործ և սպառնալիք մեր երկրի համար», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Ջեֆրիսը, դիմել էին դատարան՝ բողոքարկելու Թրամփի հրամանագիրը, որը խստացնում էր փոստային քվեարկության ընթացակարգը։