ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Իսրայելին 10 000 APKWS ճշգրիտ ուղղորդվող համակարգերի և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 992.4 միլիոն դոլարի։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Իսրայելի կառավարությանը «Արտաքին ռազմական վաճառքի» ծրագրի շրջանակներում առաջադեմ ճշգրիտ զենքի համակարգի (APKWS) և դրան կից սարքավորումների հնարավոր վաճառքը։ Ընդհանուր արժեքը գնահատվում է 992.4 միլիոն դոլար», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ինչպես նշում է դիվանագիտական գերատեսչությունը, այս վաճառքը կբարձրացնի Իսրայելի կարողությունը ճշգրիտ հարվածելու թիրախներին՝ միաժամանակ նվազեցնելով կողմնակի վնասը։