Մայիսի 1-ը՝ աշխատավորների համերաշխության միջազգային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. PR մասնագետ Ռոզա Գրիգորյան։ Թեման․ Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ը օրացույցում նշված է կարմիրով: Այն Աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։

Պատմության մեջ մայիսի 1-ը հայտնվել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվել են ցույցեր՝ ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է։

Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment