Յուրաքանչյուր համակարգի հիմքում մարդու ամենօրյա աշխատանքն է․ Լևոն Ազիզյան

Յուրաքանչյուր համակարգի հիմքում մարդու ամենօրյա աշխատանքն է․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել  Աշխատանքի օրվա կապակցությամբ։ 

«Աշխատանքի օրը պարզապես օրացուցային տոն չէ։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր կայուն համակարգի հիմքում կանգնած է մարդու ամենօրյա, հաճախ անտեսանելի, բայց վճռորոշ աշխատանքը։ Մեր ոլորտում այդ աշխատանքը չափվում է ոչ միայն կատարված գործով, այլ՝ կանխված ռիսկերով, ժամանակին փոխանցված տեղեկատվությամբ և ճիշտ պահին ընդունված որոշումներով։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի առաքելությունը առավել քան երբևէ կարևոր է․ մենք աշխատում ենք այնտեղ, որտեղ բնությունը կարող է դառնալ թե՛ ռիսկ, թե՛ հնարավորություն։ Մեր աշխատանքի արժեքը հաճախ երևում է այն ժամանակ, երբ վտանգը չի իրականանում՝ հենց ձեր աշխատանքի շնորհիվ։ Դուք եք այն մարդիկ, ովքեր ամեն օր ապահովում են ճշգրիտ դիտարկումներ և կանխատեսումներ, վստահելի տեղեկատվություն պետության և հասարակության համար

Եվ ամենակարևորը՝ դուք եք այն համակարգի հիմքը, որը գործում է 24/7 ռեժիմով՝ անկախ եղանակից, ժամից կամ պայմաններից։ Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ գնահատելով ձեր լուռ, բայց չափազանց կարևոր ներդրումը։ Թող ձեր աշխատանքը շարունակի ունենալ նույն կարևորությունն ու ազդեցությունը, իսկ ձեր ջանքերը՝ արժանի գնահատում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment