Երկու գոտեմարտ երկու շաբաթում. Արման Ծառուկյանը կմրցի UFC-ի լեգենդար նախկին չեմպիոնի հետ

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը «Real American Fighter 10» (RAF) մրցաշարում գոտեմարտ կանցկացնի UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնի հետ։

Միջոցառումը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում։ Ծառուկյանի համար սա հերթական ելույթը կլինի ազատ ոճի ըմբշամարտի կանոններով՝ RAF լիգայի շրջանակներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 30-ին Արմանը հանդես կգա RAF-ի մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ Քիլոն Ջիմիսոնը։ Այսպիսով, Ծառուկյանը երկու շաբաթվա ընթացքում երկու գոտեմարտ կանցկացնի այս լիգայում։ Նշենք նաև, որ վերջերս հայ մարտիկը հաղթել էր WEC-ի նախկին չեմպիոն և UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Յուրայա Ֆեյբերին։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ներկայումս զբաղեցնում է երկրորդ տեղը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում։

Leave a Comment