Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Տիգրան Ավինյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պետությունը սկսվում է աշխատող մարդուց։

Անկախ մասնագիտությունից ու ոլորտից՝ ձեր աշխատանքն է այն հիմքը, որով ապրում ու առաջ է գնում մեր երկիրը։

Լուսանկարներում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն են։ Նրանց օրինակով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատող մարդկանց։

Շնորհակալություն յուրաքանչյուրիդ ձեր կատարած աշխատանքի համար»։

Leave a Comment