2026 թվականի ապրիլի 30-ին Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ անձնական օգտագործման նպատակով թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ։Գործը մակագրվել է Բարսեղ Մուրադյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված ժամանակահատվածում առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար «Կանեփ» տեսակի թփերից, քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել, մանրացրել և 2026 թվականի հունվարի 19-ին տան դիմաց կայանված իրեն պատկանող ավտոմեքենայի դռան գրպանում՝ թվով 3 թղթե փաթեթների մեջ, ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 5.51 գրամ հաստատուն չոր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին մասով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: