Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Եվրամիությունը հետաքրքրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցների մանրամասներով։ Վարչապետն այս հայտարարությունն արել է ուսանողների հետ զրույցում. տեսանյութի մի հատված հրապարակվել է Clash Report Telegram ալիքում։
«Ես հանդիպում եմ Պուտինի հետ, բոլորը քննադատում են ինձ, և երբ վերադառնում եմ, Բրյուսելի միջանցքներում բոլորը հարցնում են ինձ, թե ինչ է ասել նա», – ասել է Ֆիցոն։