Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ. ՀՀ ՆԳՆ




 


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։


 


Մասնավորապես՝ մայիսի 2-ին


ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ 


 


  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,

  • Հանրապետության հրապարակը, 

  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 

  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

  • Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,

  • պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։


 


Մայիսի 3-ին՝


 


ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:


 


Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝


Լեոից-Ձորափ հատվածը


Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.


 


  • Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․

  • Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

  • Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

  • Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

  • Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:


Մայիսի 4-ին՝ 


ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.


 


  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

  • Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

  • Հանրապետության հրապարակը, 

  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 

  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

  • Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,


Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


 


Մայիսի 5-ին՝ 


ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.


 


  • Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,

  • Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,

  • Աթենքի փողոցը,

  • Ծիծեռնակաբերդի խճուղին,

  • Մաշտոցի պողոտան,

  • Սայաթ-Նովայի պողոտան,

  • Աբովյան փողոցը


Բաղրամյան փողոցը:


 


Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։


Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:


 


Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


 


 


 


Leave a Comment