Ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 3֊ին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.

Մայիսի 3-ին՝

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝

Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․

 Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճան ապարհահատվածում:

Leave a Comment