Ապրիլի 30-ին կայացան ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները։
Կրակովում ուկրաինական «Շախտյորն» ընդունել էր անգլիական «Քրիսթալ Փելասին»։ Հյուրերը վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով:
Մադրիդում էլ «Ռայո Վալեկանոն» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիական «Ստրասբուրգի» նկատմամբ:
Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան հինգշաբթի՝ մայիսի 7-ին:
Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025 մրցաշրջանի հաղթողը անգլիական «Չելսին» է: