Իրանը կպատասխանի ԱՄՆ հարձակմանը շարունակական հարվածներով, նույնիսկ եթե դրանք սահմանափակ լինեն, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է մի շարք «կարճատև և հզոր» հարվածներ հասցնելու ծրագիր իրանական թիրախներին, այդ թվում՝ ենթակառուցվածքներին, որպեսզի դուրս գա միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջացած փակուղուց։
«Մենք կպատասխանենք թշնամու գործողություններին շարունակական հարվածներով, նույնիսկ եթե դրանք կարճաժամկետ լինեն», – Մուսավիի խոսքերն է մեջբերում իրանական SNN հեռուստաալիքը։