Լիբանանում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2586-ի

Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2586-ի, վիրավորների թիվը՝ 8020-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարության տվյալներով՝ միայն ապրիլի 30-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և քաղաքացիական պաշտպանության բրիգադների փրկարարներ։

Չնայած հրադադարի ռեժիմին՝ Իսրայելի օդային և հրետանային հարվածները շարունակվում են ամեն օր Լիբանանի հարավում։ «Հեզբոլլահը» պատասխանում է սահմանային գոտում իսրայելական ուժերի վրա հարձակումներով։

Ըստ ՄԱԿ-ի աջակցությամբ պատրաստված զեկույցի՝ Լիբանանում ավելի քան 1,2 միլիոն մարդ կբախվի սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի հետևանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Leave a Comment