Պենտագոնի ֆինանսական բաժնի պետի պաշտոնակատար Ջուլս Հերստը հայտնել է, որ 2027 ֆինանսական տարվա բյուջեի նախագծով Ուկրաինային ռազմական աջակցություն չի նախատեսվում։
ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում օրենսդիրներից մեկը դիմել է Ջուլս Հերստին՝ պարզաբանելու ռազմական գերատեսչության բյուջեի նախագծում Ուկրաինային հատկացվող օգնության բացակայությունը։ Հերստը հաստատել է տեղեկությունը՝ նշելով. «Այո, դա այդպես է։ Այս բյուջեով ֆինանսավորում նախատեսված չէ USAI-ի (Ուկրաինային ռազմական օգնության նախաձեռնություն – խմբ.) համար»։