Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին լուրջ վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում, որն ավարտվել էր փարիզյան ակումբի՝ 5-4 հաշվով հաղթանակով:
«Ինչպես հայտնի է դարձել RMC Sport-ին, Հակիմիի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի պատռվածք: Նա բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը, սակայն եթե ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մարոկկացի ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել և պատրաստ լինել խաղին: Նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում»,- հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-«Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում: