Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

Փորձեցի քիչ թե շատ ամբողջական ներկայացնել «սահմանազատման» արդյունքները։

* Քանի որ կառավարությունը այս 2 տարի է տվյալները թաքցնում / չի տրամադրում / ցրում է, ապա այս ամենը նոր է ստացվում իրար գլուխ հավաքել։

Ուրեմն․

* Կարմիր գույնով նշված են սահմանազատված կտորները ու այս պահին ցանկապատված սահմանը։ Դեղինով՝ Google սահմանն է, տարբերությունը տեսանելի է։

* ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել (կոպիտ) մոտ 2,9 քռ.կմ տարածքից (մուգ շականակագույն), Ադրբեջանը՝ մոտ 0,1 քռ.կմ (մուգ կանաչ):

* Բայց Ադրբեջանը ստացել է շատ ավելին (քան ՀՀ ԶՈՒ թողածը), քանի որ իր վերասկողության տակ է անցել նաև միջդիրքային տարածությունը:

Ադրբեջանի դեպքում դա, շատ կոպիտ ու սուբյեկտիվ հաշվարկով, հավելյալ մոտ 3 քռ.կմ է (բաց շականակագույն):

ՀՀ-ն ստացել է 0,37 քռ.կմ – ից քիչ (բաց կանաչ 2 կտոր):

* Ընդհանուր առմամբ, Արդբեջանը ստացել է անմիջական վերահսկողություն 5,9 քռ.կմ տարածքի վրա, ՀՀ-ն՝ 0,5 քռ.կմ-ից քիչ։

* ՀՀ ԶՈՒ-ն, իմ դիտարկմամբ, հետ է քաշել 10 դիրք, Ադրբեջանը՝ 1։

Ոչ բոլոր հետ քաշված ՀՀ ԶՈՒ դիրքերը (տարածքները) անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մի մասը մնացել է սահմանային/սահմանազատված գոտում։

Թողնված դիրքերի վրա սև գույնով գիծ է քաշած։

* Առաձնահատուկ ուշադրության ենթակա է Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից ՀՀ ԶՈՒ հետքաշումը (Arm)։

Այս դիրքը գտնվում էր սահմանազատվող տարածքից ԴՈՒՐՍ, բայց միևնույն է հանվել է։

Այս դիրքի մասին մանրամասն ու նկարներով գրել եմ :

* Նոր հարցում էի ուղարկել, այս անգամ` փոխվարչապետ, ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով.

1) Արդյոք դիրքի դուրսբերումը համաձայնեցվել է սահմանազատման ընթացքում:

2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ:

4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս:

Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։

5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու:

Փոխվարչապետի գրասենյակը հարցերը վերահասցեագրել է ՊՆ։

ՊՆ-ն պատասխանել է, որ «ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

Բնականաբար, իրական պարզաբանումներ անցած անգամ էլ, այս անգամ էլ չեն տրվել։

Բոլոր հարցերը մնում են բաց:

Բերքաբերի կտորը՝ https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid025j7SJZLA5wAjk1zgeqWb93JYpwn5aGccBzKFsys8RBzPUqxcq8etwBjZiLt4tvmEl

Բաղանիս-Ոսկեպար կտորը՝ https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid037dXDQzq3PnT6GXwWCqtZ1PMb4bu8dJeZMQC6gx1qGMYpHZYSgCyHEV1zgYBMRLdUl

Կիրանցի կտորը՝ https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02Bdp67J3qUEWyf7EyWoPgHnEETUq4As5eQzAPym99ZNWRm7TrioxtZKehHiY9xphxl

Բերքաբերի ջրամբարի ափից դուրս բերված դիրքը՝ 

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02zJNFbFHX6QrfrWdZ77oDuSihhnUMnPmz5zjsC4ee77dPZVUVq6FrZWQSpiRHftPrl

Ադրբեջանի ԶՈՒ հետքաշումը`

 https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid03aqAhuhhCFVymPRVhbxESAKk3ki6k2Gc4bmRu7331AMKGhFHfYzh3AkMnyR42Y1Tl

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

Leave a Comment