Ոստիկանության ծառայողներին մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի




ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


 


ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը եւ ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:


 


Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:


 


Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու Համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները:


 


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:


 


Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


 


 


Leave a Comment