ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ի որոշմամբ Լիլիթ Սեյրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ։
Որոծումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը և Լիլիթ Սեյրանյանի դիմում։
1. Լիլիթ Արկադյայի Սեյրանյանին 2026 թվականի մայիսի 6-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-Գ31-22.5-Ղ2-1)։
2. Լիլիթ Արկադյայի Սեյրանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։