Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնաuպանnւթյան փորձը




Ապրիլի 30-ին, ժամը 11։01-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակը և ցանկանում է ցած նետվել։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։


 


Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։


 


 


Leave a Comment