
Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձը, դրանք պրովոկատիվ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա էժան ներքաղաքական շահարկում է, և ոչ ավելին, ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ՝ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել»,- նշել է Փաշինյանը: