Կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։
Օրվա կենտրոնական խաղում գործող գավաթակիր և չեմպիոն «Նոան» Աբովյանում ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Առաջին խաղում տարած նվազագույն հաշվով (1-0) հաղթանակից հետո «Նոան» կարողացավ պահպանել առավելությունը։ Պատասխան խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը թույլ տվեց Պերկովիչի գլխավորած թիմին նվաճել եզրափակչի ուղեգիր։ «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հասնում է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ։ Առաջին հանդիպման անակնկալ ոչ-ոքիից (1-1) հետո «Ուրարտուն» հաղթեց նվազագույն հաշվով և եզրափակչի ուղեգիր նվաճեց։
Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»։ Եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին։