Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարում է Ուկրաինայում նոր առաջխաղացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Ուկրաինայի տարածքում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Սումիի մարզի Կորչակովկա և Դոնեցկի մարզի Նովոալեքսանդրովկա բնակավայրերի նկատմամբ։

«Ռուսական զորքերի ակտիվ առաջխաղացումը Սումիի մարզում հնարավորություն է տալիս պետական սահմանից հետ մղել ուկրաինական ուժերին», – հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե նման գործողություններով «ընդլայնում է սահմանի երկայնքով ձևավորվող անվտանգության գոտին»։

Leave a Comment