ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի տիեզերագնացների՝ Լուսնի վրա վայրէջք կատարելու մեծ հավանականություն կա մինչև 2029 թվականը, երբ ավարտվի իր երկրորդ ժամկետը։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում «Արտեմիս 2» լուսնային առաքելության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Մենք լավ հնարավորություն ունենք», – ասել է նա՝ պնդելով, որ այս ճակատում աշխատանքները «գրաֆիկից առաջ են ընթանում»։ Միևնույն ժամանակ, NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը նշել է, որ NASA-ն հանձնառու է լուսնային վայրէջքի «իրագործելի ծրագրին»։
«Մենք վերսկսել ենք լուսնային հրթիռների արձակումը լավ տեմպերով։ «Արտեմիս 2» առաքելությունը հենց նոր ավարտեց լուսնային անցումը։ 2027 թվականին մենք կարձակենք «Արտեմիս 3»-ը, իսկ 2028 թվականին կպահպանենք երկու հնարավորություն՝ տիեզերագնացներ Երկրի բնական արբանյակի մակերեսին վայրէջք կատարելու համար», – ասել է նա։
Մեկնաբանելով NASA-ի գլխավոր գրասենյակը Վաշինգտոնից տեղափոխելու հնարավորությունը, ամերիկացի առաջնորդը նշել է այն ներկայիս վայրում պահելու առավելությունները։