Bloomberg. ԱՄՆ-ը կարող է գերձայնային զենք կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Մերձավոր Արևելք տեղակայել Dark Eagle հիպերձայնային հրթիռներ՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Եթե ​​խնդրանքը հաստատվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Միացյալ Նահանգները տեղակայում է հիպերձայնային հրթիռներ: Կենտրոնական հրամանատարությունը իր խնդրանքը հիմնավորել է Իրանի կողմից արձակման կայանքների տեղափոխումը Precision Strike Missile-ի՝ ավելի քան 300 մղոն (մոտավորապես 482 կմ) հեռահարությամբ բալիստիկ հրթիռի շառավղից այն կողմ, հայտնել է գործակալության աղբյուրը:

Նա հավելել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում հիպերձայնային զենք տեղակայելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:

Leave a Comment