Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանումը


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ակտաուի ավիավթարը մինչև հետաքննության ավարտը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում տեսել են Բաքվից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ինքնաթիռը հակաօդային պաշտպանության միջոցով խոցելու համար:




«Միջադեպը հետաքննվում է, և մինչև չլինեն հետաքննության արդյունքները, մեզ իրավունք չենք վերապահում ինչ-որ գնահատականներ տալ, և դա չենք անի»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

Source link

Leave a Comment