AP. Գրոսսին հայտարարել է Ռուսաստանի հետ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ քննարկումների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) բանակցություններ է վարել Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Associated Press (AP)-ը՝ հղում անելով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։

Ըստ AP-ի՝ Գրոսին չի բացահայտել քննարկումների մանրամասները, սակայն նշել է, որ դա բարդ գործողություն է, որը պահանջում է քաղաքական հաստատում։

«Կարևոր է, որ այս նյութը դուրս գա Իրանից», – ասել է Գրոսին՝ հավելելով, որ նյութը կարող է խառնվել այլ նյութերի հետ՝ հարստացման մակարդակը նվազեցնելու համար։

Leave a Comment