ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը հաղթել է Ուկրաինային, սակայն իր հայտարարությունը հիմնավորել է Իրանին հղումներով։
«Կարծում եմ՝ Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել։ Դուք դա չեք իմանա կեղծ լուրերը կարդալուց», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Նրանք ունեին 159 նավ։ Այդ բոլոր նավերն այժմ ջրի տակ են։ <…> Նրանց բոլոր [ռազմական] ինքնաթիռները խոցվել են», – ասել է Թրամփը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի և Իրանի հետ հակամարտությունները կարող են ավարտվել մոտավորապես նույն ժամանակ։ «Հնարավոր է՝ նմանատիպ ժամանակացույցով», – պնդել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե երկու հակամարտություններից որն է կարող ավարտվել առաջինը։