Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման դիվանագիտական ճանապարհով հասնելու համար Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնվի նախկինում ուրվագծված հայտնի առաջարկներին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Իհարկե, մենք կնախընտրեինք, որ սա (հատուկ ռազմական գործողության նպատակների և խաղաղ կարգավորման հասնելը) լինի բանակցային գործընթացի արդյունք, որի համար Զելենսկին պետք է դրական արձագանքի հայտնի առաջարկներին, որոնք բազմիցս ներկայացվել են, այդ թվում՝ ամերիկյան կողմից», – ասել է Ուշակովը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդին հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը մոտ է։
«Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դրող համաձայնագիրը մոտ է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։